Եվրոպական մշակութային խորհրդարանի 2019 թվականի համաժողովը կանցկացվի Դիլիջանում «Ավրորա» ֆորումի շրջանակներում: Եվրոպական մշակութային խորհրդարանը միավորում է արվեստի ու մշակույթի ոլորտի գործիչների և խթանում երկխոսություն ու քննարկումներ համաեվրոպական համագործակցության, եվրոպական դեմոկրատիայի և մշակույթի կարևորության մասին:
Եվրոպական մշակութային խորհրդարանը շուրջ 160 անդամ ունի 40 երկրից, այդ թվում՝ երաժիշտներ, գրողներ, ազդեցիկ մշակութային գործիչներ և փիլիսոփաներ: Ամեն տարի Եվրոպական մշակութային խորհրդարանի համաժողովներն անցկացվում են տարբեր եվրոպական քաղաքներում: Այս տարի սպասվում է Խորհրդարանի շուրջ 80 անդամի մասնակցությունը «Մարդասիրություն, մշակույթ, կրթություն» խորագիրը կրող Դիլիջանի համաժողովին: Ծրագիրը ներառում է աշխատաժողովներ ստեղծագործական գործընթացի, մշակույթի/արվեստի և արհեստական ինտելեկտի մասին:
Բոլոր միջոցառումները