«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը (այսուհետև՝ IDeA հիմնադրամ) պարտավորություն է ստանձնում պաշտպանել ձեր գաղտնիությունը և անձնական տվյալների անվտանգությունը։ Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետև՝ Քաղաքականություն) տեղեկացնում է, թե IDeA հիմնադրամն ինչպիսի անձնական տեղեկություններ է հավաքագրում ձեզնից www.auroraforum.com հասցեով հասանելի կայքի միջոցով (այսուհետև՝ Կայք) և մեկնաբանում, թե ինչպես է IDeA հիմնադրամն օգտագործում այդ տեղեկությունները։
Կայքից օգտվել սկսելուց առաջ խնդրում ենք ուշադիր կարդալ սույն փաստաթուղթը, որպեսզի տեղյակ լինեք, թե ձեր անձնական տվյալներն ինչպես կարող են օգտագործվել։ Դրանք ներկայացնելով կայքում ՝ դուք կամավոր համաձայնություն եք տալիս այդ տվյալների մշակմանը՝ սույն Քաղաքականությամբ և գործող օրենսդրությամբ ձևակերպված պայմաններին համաձայն։
Ո՞վ է տիրապետում ձեր անձնական տվյալներին
Կայքի միջոցով ձեզնից հավաքագրված ցանկացած անձնական տվյալ մշակվում է IDeA հիմնադրամի կողմից, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և որի գրասենյակի գրանցման հասցեն է՝ Մարշալ Բաղրամյան պող. 6, 0019, Երևան, Հայաստանի Հանրապետություն։ IDeA հիմնադրամին երբևէ հաղորդված անձնական տվյալները մշակվելու են՝ լիովին համապատասխան սույն Քաղաքականությանը և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը (ներառյալ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 2015 թ. մայիսի 18-ին ընդունված ՀՀ օրենքը), 2016 թ. «Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգին» և տվյալների պաշտպանության տեղական և միջազգային համապատասխան այլ օրենսդրական ակտերին։ Միևնույն ժամանակ, հետևելով ՀՀ օրենսդրության պահանջներին և պահպանելով ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջները, IDeA հիմնադրամը նաև հաշվի է առնում տվյալների պաշտպանության ոլորտում համընդհանուր ընդունելություն գտած միջազգային լավագույն փորձը։
Ի՞նչ տեսակի անձնական տվյալներ են հավաքագրվում
Կայք այցելելիս ավտոմատ կերպով ուղարկվում են հետևյալ տվյալները՝
ինտերնետային հաղորդակարգի (IP) հասցեն, Կայք այցելությունների աղբյուրը և որոնումների կամ գովազդային հայցերի մասին տեղեկություններ,
սարքի վերաբերյալ տվյալներ (մասնավորապես՝ մոնիտորի լուծաչափը, դիտարկիչի (բրաուզերի) վարկածն ու մնացյալ հատկանիշները, որոնք նկարագրում են սարքը),
մկնիկի հպումները, Կայքի էջերի տարրերի վրա սեղմումները, լրացման դաշտերը, էջերի դիտումները, ազդաժապավենների մասին տեղեկությունները և տեսանյութերի դիտումները,
լսարանի սեգմենտը բնութագրող տվյալներ,
սեսիայի պարամետրերը,
այցելության ժամանակի և տևողության վերաբերյալ տեղեկություններ,
«քուքիների» նիշերում զետեղված նույնացուցիչները (identifiers)։
Ձեր և IDeA հիմնադրամի միջև հաղորդակցությունը դյուրացնելու նպատակով երբեմն անհրաժեշտ են անձնական տեղեկություններ։ Ուստի, IDeA հիմնադրամի կողմից կարող են հավաքագրվել և մշակվել ձեր կողմից լրացված հետևյալ անձնական տվյալները՝ ամբողջական անունը, ծննդյան տարեթիվը, էլեկտրոնային հասցեն, քաղաքացիությունը և բնակության երկիրը։ Նշված անձնական տվյալները հավաքագրվում են միայն այն ժամանակ, երբ դրանք ուղարկվում են IDeA հիմնադրամին՝ Կայքում առկա համապատասխան ձևադաշտերում լրացվելով կամ հաղորդակցության ընթացքում նշվելով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ IDeA հիմնադրամի հետ փոստային կամ էլեկտրոնային նամակագրության միջոցով կապ հաստատելիս այդ հաղորդակցության արձանագրությունները կարող են պահպանվել։
Բացի վերոնշյալ անձնական տվյալներից, IDeA հիմնադրամը կարող է հավաքագրել նաև ձեր համակարգչի ինտերնետային հաղորդակարգի (IP) հասցեի վերաբերյալ մանրամասներ և որոշ այլ տեխնիկական տեղեկություններ, որոնք ավտոմատ կերպով հավաքագրվում են մեր ինտերնետային սերվերի կողմից (օրինակ՝ դիտարկիչի տեսակը, գործածվող օպերացիոն համակարգը և հարցումների տվյալները)։
Կայքը հղումներ է պարունակում դեպի այլ առցանց ռեսուրսներ։ Այդ հղումներից ցանկացածին հետևելիս խնդրում ենք նկատի ունենալ, որ IDeA հիմնադրամը ոչ մի պատասխանատվություն չի կրում համապատասխան ռեսուրսների սեփականատերերի որդեգրած գաղտնիության նորմերի համար, նույնիսկ եթե դուք այդ ռեսուրսն այցելել եք Կայքում բերված հղմամբ։ Խնդրում ենք ստուգել այդ կայքերի գաղտնիության քաղաքականությունը՝ նախքան դրանցում որևէ անձնական տվյալ մուտքագրելը։
Ինչպե՞ս են օգտագործվում ձեր անձնական տվյալները
IDeA հիմնադրամը կարող է մշակել ձեր անձնական տվյալները՝
ձեր հարցումներին ընթացք տալու համար,
բաժանորդագրված տեղեկագրի թողարկումները ձեզ ուղարկելու կամ մեր գործունեության և IDeA հիմնադրամի առաջիկա միջոցառումների ու նախագծերի մասին ձեզ տեղեկացնելու համար,
IDeA հիմնադրամից ձեր պահանջած կամ ձեր և IDeA հիմնադրամի համագործակցության շրջանակներում սպասելի տեղեկություններն ու աջակցությունը մատուցելու համար,
ձեր և IDeA հիմնադրամի միջև կնքված որևէ պայմանագրի առկայության դեպքում օրենքով նախատեսված պարտավորությունների իր բաժինը կատարելու համար,
IDeA հիմնադրամի միջոցառումներին և օժանդակ գործունեությանը մասնակցել ցանկանալու դեպքում այս հնարավորությունը ձեզ ընձեռելու համար,
«Ավրորա» ֆորումի և միջոցառումների մասին տեղեկատվական արշավներում օգտագործելու համար,
վիճակագրություն և այլ զեկույցներ նախապատրաստելու և գեներացնելու համար,
ձեր անձնական տվյալները բացահայտելու կամ դրանք փոխանցելու համար, եթե IDeA հիմնադրամը օրենքով պարտավորված է այդպես անել։
IDeA հիմնադրամը չի օգտագործի ձեր անձնական տվյալները որևէ նպատակով, որը կհակասի վերոշարադրյալ կետերում նախատեսված նպատակներին կամ արգելված է օրենքով։ Այնտեղ, որտեղ IDeA հիմնադրամը կառաջարկի ձեր անձնական տվյալներն օգտագործել այլ նպատակներով, կապահովի նաև, որ օրենքով պահանջվող դեպքերում դուք պատշաճ կերպով ծանուցվեք այդ մասին։ Ավելին, ձեզ հնարավորություն կտրվի մերժելու կամ հետ վերցնելու ձեր անձնական տվյալներն օգտագործելու մասին համաձայնությունը, եթե այդ տվյալներն օգտագործվելու են վերոշարադրյալում նախատեսվածից տարբեր նպատակներով։ IDeA հիմնադրամը ձեր անձնական տվյալները կպահպանի այնքան ժամանակ, որքան ողջամիտ է համարվում դրանք օգտագործել այն նպատակների համար, որոնց համար ստացվել են։
Քանի դեռ վերոշարադրյալ պայմանները բավարարված են, IDeA հիմնադրամը կարող է իրականացնել ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ՝ անկախ դրանց ձևից կամ գործարկման միջոցից (ներառյալ ավտոմատացված ձևերը՝ տեխնիկական որևէ միջոցի կիրառությամբ կամ առանց դրա), որն առնչվում է ձեր անձնական տվյալների հավաքագրմանը կամ համաձայնության ստացմանը կամ մուտքագրմանը կամ դասակարգմանը կամ համակարգմանը կամ պահպանմանը կամ օգտագործմանը կամ փոփոխմանը կամ վերականգնմանը կամ փոխանցմանը կամ ուղղմանը կամ ոչնչացմանը և/կամ կիրառելի օրենսդրությանը համապատասխան այլ գործողությունների իրականացման համար։
Ի՞նչ միջոցներ են գործադրվում ձեր տվյալներն անվտանգ կերպով պահպանելու համար
Մենք գործադրում ենք անվտանգության տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ կանխարգելելու համար ձեր տվյալների կորուստը կամ չլիազորված անձանց կողմից դրանց օգտագործումը։ Քանի դեռ ձեր անձնական տվյալները պահպանվում են տվյալների ապահովագրված բազաներում, որոնք զետեղված են՝ կիրառելով IDeA հիմնադրամի կողմից վերահսկվող տեխնիկական ծառայությունները, այդ տվյալների անվտանգությունը պաշտպանված է նույնականացման պատշաճ մեխանիզմներով, արգելապատնեշների գործադրմամբ և տվյալների գաղտնագրման գործիքներով (արձանագրություններով)։
Թեև IDeA հիմնադրամը ջանք չի խնայում ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար, խնդրում ենք նկատի առնել, որ ինտերնետով փոխանցվող տեղեկությունների անվտանգությունը երաշխավորել հնարավոր չէ։ Ուստի, ինտերնետով անձնական տվյալների որևէ փոխանցում, ներառյալ Կայքում այդպիսի տվյալների մուտքագրման ընթացքը, կատարվում է ձեր սեփական ռիսկի հաշվին։
Տրամադրվո՞ւմ են արդյոք ձեր տվյալները երրորդ կողմ(եր)ին
Ձեր անձնական տվյալները չեն բացահայտվում և չեն փոխանցվում որևէ երրորդ կողմի՝ բացառությամբ հետևյալ դեպքերի՝
(ա) անձնական տվյալները փոխանցվում են Գործընկերներին (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ, «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամ, «UWC Հայաստանի ազգային կոմիտե» բարեգործական հիմնադրամ, «Scholae Mundi Հայաստան» բարեգործական հիմնադրամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ), ինչպես նաև «RVVZ» հիմնադրամին, «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ին, «G2A» ՓԲԸ-ին, «IDeA Europe» հիմնադրամին՝ IDeA հիմնադրամի անունից դրանք մշակելու նպատակով,
(բ) անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմին՝ որպես ակտիվների վաճառքի կամ բիզնեսի կառուցվածքի վերափոխման գործընթացի մաս,
(գ) անձնական տվյալները կարող են գործող օրենսդրությամբ ենթակա լինել բացահայտման՝ հանուն հանրային շահի որոշակի հանձնարարականների իրականացման, կամ պահանջվել IDeA հիմնադրամից՝ պաշտոնական մարմնի գործառույթների կատարման համար։
Անձնական տվյալների բացահայտումը կարող է նաև պահանջված կամ թույլատրված լինել կիրառելի օրենսդրությամբ։
Որոնք էլ լինեն ձեր անձնական տվյալների բացահայտման պատճառները, IDeA հիմնադրամը ողջամիտ քայլեր կձեռնարկի՝ երաշխավորելու ձեր գաղտնիության իրավունքի հետագա պաշտպանությունը:
Ի՞նչ իրավունքներ ունեք ձեր անձնական տվյալների առնչությամբ
Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ ստանալու հաստատում այն մասին, թե արդյոք ձեզ առնչվող անձնական տվյալները ենթարկվել են մշակման։ Եթե այդպիսի անձնական տվյալները մշակվել են, ձեզ կարող են նաև տեղեկություններ տրամադրվել նշյալ անձնական տվյալների բովանդակության վերաբերյալ, այն կողմի վերաբերյալ, որին ձեր անձնական տվյալները բացահայտվել են, ինչպես նաև այլ տեղեկություններ ձեր անձնական տվյալների մշակման պայմանների վերաբերյալ։ Դուք իրավունք ունեք պահանջելու IDeA հիմնադրամից՝ ուղղել ոչ ճշգրիտ կամ թերի անձնական տվյալները, ինչպես նաև օրինական համոզիչ հիմքերով առարկելու ձեր տվյալների մշակմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք հավաքագրվել են իրավական պարտավորություններին ենթարկվելու համար կամ անհրաժեշտ են եղել ձեր մասնակցությամբ կնքված պայմանագրի կատարման համար։ Որոշ հանգամանքներում դուք իրավունք ունեք հայցելու, որ IDeA հիմնադրամը ոչնչացնի ձեր մասին իր արխիվներում պահպանվող տվյալները։ Դուք կարող եք պահանջել, որ IDeA հիմնադրամը փոխանցի ձեր անձնական տվյալներն այլ կազմակերպության կամ սահմանափակի իր կողմից դրանց մշակումը։
Եթե ցանկանաք հավելյալ տեղեկություններ ստանալ ձեր տվյալների մշակման գործընթացի վերաբերյալ կամ դիմել ձեզ առնչվող ցանկացած անձնական տվյալ ուղղելու, թարմացնելու կամ ջնջելու հայցով, կարող եք այդ խնդրանքով կապ հաստատել IDeA հիմնադրամի հետ՝ [email protected] հասցեով։ Ընդսմին, ձեր գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով IDeA հիմնադրամը կարող է ողջամիտ քայլեր ձեռնարկել ձեր ինքնությունը ստուգելու ուղղությամբ՝ նախքան ձեր հայցով որևէ քայլ կատարելը (օրինակ՝ խնդրելով ձեզ նշել այն էլեկտրոնային հասցեն, որը նախապես մուտքագրել եք Կայքում)։
Դուք կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել մեր գործունեության վերաբերյալ տեղեկագրի կամ էլեկտրոնային տեղեկատվության այլ ստացումից՝ ուղարկելով ապաբաժանորդագրության վերաբերյալ էլեկտրոնային նամակ։
Փոփոխություններ այս Քաղաքականության մեջ
IDeA հիմնադրամը կարող է ժամանակ առ ժամանակ առանց ձեզ տեղեկացնելու թարմացնել կամ լրացումներ կատարել սույն Քաղաքականության մեջ՝ օրենքին կամ փոփոխվող ներքին քաղաքականությանն այն համապատասխանեցնելու համար։ Յուրաքանչյուր թարմացում, տվյալ փոփոխության ամսաթվով հանդերձ, կհրապարակվի Կայքում, այնպես որ, խնդրում ենք երբեմն այցելել այս էջը՝ վստահ լինելու, որ շարունակում եք գոհ մնալ Քաղաքականության գործող տարբերակից։
Կապ
Եթե հարցեր ունեք մեր կողմից ձեր անձնական տվյալների հավաքագրման, պահպանման և օգտագործման վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ հետևյալ հասցեով.
Մարշալ Բաղրամյան պողոտա 6,
0019 Երևան, Հայաստանի Հանրապետություն
Էլ.փոստ՝ [email protected]