• Facebook
  • Twitter
  • Youtube
En
Հյ
Ру

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է «Ավրորա» ֆորումը:

«Ավրորա» ֆորումը միջոցառումների հագեցած շաբաթ է, որը կենտրոնանալու է մարդկության առաջընթացի վրա՝ արտացոլելով սոցիալական, գիտական, կրթական և մարդասիրական ոլորտներում համաշխարհային լավագույն փորձը։ Հայաստանով մեկ տարբեր հարթակներից ելույթներ կունենան խոշորագույն գիտնականներ, կրթության և նորարարության ոլորտի գլոբալ առաջնորդներ, ինչպես նաև աշխարհի խոշորագույն մարդասերներ:
 

Ե՞րբ և որտե՞ղ է կայանալու «Ավրորա» ֆորումը:

«Ավրորա» ֆորումը կմեկնարկի Հայաստանում, որտեղից սերում են դրա արմատները, և կտարածվի երկրով մեկ՝ իր ուղերձը սփռելով հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք: Այն կանցկացվի հոկտեմբերի 14-ից 21-ը, իսկ հիմնական միջոցառումները կկայանան 16-ից 20-ը:

Ովքե՞ր են «Ավրորա» ֆորումի նախաձեռնողները:

«Ավրորա» ֆորումի գաղափարաբաններն են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը: Միաժամանակ, «Ավրորա» ֆորումի հեռահար օրակարգը կյանքի կկոչվի մի շարք ազդեցիկ գործընկերների հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու և տեղական զարգացում խթանելու համատեղ հանձնառությամբ: Ավելին, «Ավրորա» ֆորումի 147 բարի կամքի դեսպան իր փորձագիտական ներդրումը կբերի Ֆորումի կյանքի կոչմանը:

Ինչպիսի՞ միջոցառումներ են տեղի ունենալու «Ավրորա» ֆորումի շրջանակներում:

Հոկտեմբերի 14-ից 21-ը տեղի կունենան չորրորդ ամենամյա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը, UWC Դիլիջան միջազգային քոլեջի հնգամյակի միջոցառումները, «Խաչմերուկում․ որոշումների ժամանակը»` Հայաստան 2020-2041 քննարկումները: Միաժամանակ, կանցկացվեն բազմաթիվ հետաքրքիր գիտական, մշակութային, կրթական միջոցառումներ, աշխատաժողովներ, կլոր սեղաններ և այլն: Միջոցառումների ցանկին և «Ավրորա» ֆորումի ժամանակացույցին ավելի մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել «միջոցառումներ» էջ:


 

Ովքե՞ր են «Ավրորա» ֆորումի հիմնական գործընկերները:

«Ավրորա» ֆորումի հիմնական գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Scholae Mundi համաշխարհային կրթական հարթակը, UWC Դիլիջան միջազգային քոլեջը և Ամերիաբանկը։ «Ավրորա» ֆորումին սատարում են նաև բազմաթիվ հավատարիմ գործընկերներ, մեկենասներ և ընկերներ:

Ինչպե՞ս կարելի է աջակցել «Ավրորա» ֆորումին կամ դառնալ դրա գործընկերը:

Նրանք, ովքեր հետաքրքրված են դառնալու «Ավրորա» ֆորումի գործընկեր կամ աջակից, կարող են կապվել մեզ հետ էլեկտրոնային փոստով կամ զանգահարել +374 60 700 800 հեռախոսահամարին (ներքին հեռ.՝ 119). «Ավրորա» ֆորումի թիմը պատրաստ է օգնել Ձեզ՝ դառնալու այս նշանակալի նախաձեռնության մի մասը:

Ովքե՞ր են «Ավրորա» ֆորումի բարի կամքի դեսպանները:

«Ավրորա» ֆորումի բարի կամքի դեսպանները տարբեր ոլորտներում բարձր հեղինակություն վայելող և միջազգային լայն ճանաչում ունեցող անհատներ են աշխարհի բազմաթիվ երկրներից: Նրանք միացել են «Ավրորա» ֆորումին՝ նախաձեռնությանը սատարելու, այն նոր գաղափարների փոխանակման միջազգային հարթակ դարձնելու և դրանք հաջողությամբ կյանքի կոչելու աներկբա հանձնառությամբ:

Ինչպե՞ս կարելի է դառնալ «Ավրորա» ֆորումի բարի կամքի դեսպան:

Որպես բարի կամքի դեսպան՝ «Ավրորա» ֆորումին հրավիրվում են միանալու այն գլոբալ քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մերօրյա մարտահրավերներին, յուրացնելով առկա մարդասիրական ու կրթական լավագույն փորձը, և առաջ մղել սոցիալական, մշակութային, գիտական և տեխնոլոգիական զարգացումները։

Որո՞նք ենք «Ավրորա» ֆորումի բարի կամքի դեսպանների հիմնական գործառույթները:

Որպես Ֆորումի պաշտոնական «խոսնակներ»՝ Բարի կամքի դեսպանները կոչված են աշխարհին հասցնելու «Ավրորայի» ուղերձը, տեսլականն ու գործը: Այս նոր հարթակից նրանք միջազգային հանրության հետ կկիսվեն իրենց փորձով, մասնագիտական հմտություններով և նորարարական գաղափարներով:

Ինչպիսի՞ն է կապն «Ավրորա» ֆորումի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջև:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Ֆորումի հիմնական գործընկերներից է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին կյանք և հույս պարգևելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակելով մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է:

Ինչպե՞ս կարելի է մասնակցել «Ավրորա» ֆորումին:

«Ավրորա» ֆորումի ամբողջական մուտքը նախատեսված է հատուկ հյուրերի, բանախոսների, մեկենասների և աջակիցների համար:

Ֆորումի մաս կազմող գրքի, գինու և ֆիլմերի փառատոնների, ինչպես նաև բաց դասախոսությունների ու գիտաժողովների մուտքը ազատ է և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ օտարերկրացիների համար:

Ավելին իմանալու և ամենաթարմ նորություններին ծանոթանալու համար այցելեք Ֆորումի «միջոցառումներ» էջ և հետևեք մեզ  Facebook, Twitter սոցիալական ցանցերում:

Ինչպե՞ս կապվել «Ավրորա» ֆորումի հետ:

«Ավրորա» ֆորումի թիմը պատրաստ է պատասխանել Ձեր հարցերին: Գրեք մեզ հետևյալ էլեկտորնային հասցեով կամ զանգահարեք +374 60 700 800 հեռախոսահամարին (ներքին հեռ.՝ 119):