«Ավրորա» ֆորումը Հայաստանը կներկայացնի որպես մարդասիրության, գիտակրթական, տեխնոլոգիական ու տնտեսական զարգացման և մշակութային նորարարության տարածաշրջանային հանգույց:
«Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF19) միտված է վերհանելու գիտության և հասարակության վրա արհեստական բանականության (ԱԲ) ազդեցության հիմնահարցերը գիտական, տեխնոլոգիական և արդյունաբերական տեսանկյուններից։
GIF19-ի շրջանակում մի շարք առաջատար գիտնականներ և ոլորտի առաջատար մասնագետներ կմասնակցեն ակադեմիական քննարկումների և հեռանկարային բանավեճերի՝ կիսվելով իրենց փորձով և հետազոտությունների արդյունքներով։
GIF19-ը անցնելու է ֆուտուրիստական մթնոլորտում՝ լի տպավորիչ միջոցառումներով։ Այն կդառնա հարթակ, որը կամուրջ կստեղծի գիտության և արդյունաբերության, կառավարության, քաղաքականություն մշակողների, միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական հաստատությունների միջև՝ նպաստելով գիտական ու տեխնոլոգիական ոլորտների վերափոխմանը:
Նպատակները
•Նպաստել ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական նոր հայտնագործություններին՝ ներկայացնելով ամենաթարմ հետազոտությունները։
•Հաստատել շահավետ համագործակցություն տեղական ու միջազգային ներդրողների, գիտնականների, առաջատար արդյունաբերողների և քաղաքականություն մշակողների միջև։
•Մեծացնել մասնակիցների հետազոտությունների, տեխնոլոգիաների և արտադրանքների տարածումը, տեսանելիությունն ու ազդեցությունը։
Ուղղություններ և նիստեր
Արհեստական բանականության հորիզոնները
Ինչպե՞ս կարելի է արհեստական բանականությունն օգտագործել ավելի ճշգրիտ կանխատեսումներ անելու և հասարակության վրա բացառապես դրական ազդեցություն ունենալու համար։
Որքա՞ն է արհեստական բանականությունը հեռու մեր կյանքի կարևորագույն ոլորտներում գերմարդկային մակարդակի արդյունավետությունից։
Թեմաներ
• Արհեստական բանականությունը՝ մարդկային վարքը կանխատեսելու համար
• Արհեստական բանականությունը ագենտահեն համակարգերում
• Արհեստական բանականությունը կրթության բնագավառում
• Համակարգչային տեսողություն
• Էկոնոֆիզիկա
• Արդյունավետ տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն
•Բնական լեզվի մշակում
•Ամրապնդմամբ ուսուցում
Գիտություն և արհեստական բանականություն
Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում գիտության մասին մեր պատկերացումները։
Ի՞նչ հեռանկարներ է արհեստական բանականությունը բացում բնական գիտություններում բեկումնային հայտնագործություններ անելու համար։
Թեմաներ
• Արհեստական բանականությունն աստղագիտության մեջ
• Արհեստական բանականությունը կենսաինֆորմատիկայում և օմիկայում
• Արհեստական բանականությունը կենսաբանական մոլեկուլներիր կառուցվածքների և ֆունկցիաների մեջ
• Արհեստական բանականությունը քիմիայում
• Արհեստական բանականությունը դեղերի նախագծման մեջ
• Արհեստական բանականությունը նյութերի բացահայտման մեջ
• Արհեստական բանականությունը բժշկական ախտորոշման մեջ
• Արհեստական բանականությունը ճշգրիտ բժշկության մեջ
Նիստերի տեսակները
Հեռանկարային զրույց
Ոգեշնչող ելույթ, որի նպատակն է պարզել բուռն զարգացում ապրող տեխնոլոգիաների դերը մարդկության ապագայի կերտման գործում և ոչ միայն։ Տևողությունը՝ 30 րոպե ելույթ, ապա՝ 15 րոպե հարցուպատասխան
Ծրագրային ելույթ
Ֆորումի հիմնական թեմաների հետագա զարգացման ուղիների վերաբերյալ նշանավոր գիտնականի կամ տեխնոլոգի ելույթ։
Տևողությունը՝ 30 րոպե ելույթ, ապա՝ 15 րոպե հարցուպատասխան
Խորքային ընկալում
Գիտնականների անհատական ելույթներ իրենց հետազոտությունների արդյունքների, եզրակացությունների և հետագա ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին։
Տևողությունը՝ 20 րոպե ելույթ, ապա՝ 5 րոպե հարցուպատասխան
Երկխոսություն արդյունաբերության մասին
Ելույթ և մոդերացվող պանելային քննարկում արդյունաբերությանն առնչվող թեմայի շուրջ՝ Ֆորումի թեմաների շրջանակում։
Տևողությունը՝ 15 րոպե ելույթ, ապա՝ 15 րոպե հարցուպատասխան բոլոր բանախոսների հետ
Խելացի երկիր. քննարկում
Երկխոսություններ բանախոսների չորս խմբերի հետ, որոնք նստած են շրջանաձև և հերթափոխում են մեկը մյուսին։
Նիստի թեմաներն են՝
• Խելացի մոլորակ
• Խելացի ազգեր
• Խելացի Հայաստան 2041
• Խելացի քաղաքներ
Տևողությունը՝ 90 րոպե
Նորարարական էկոհամակարգերի վերափոխում
Նիստը բաղկացած կլինի երկու առանձին պանելային քննարկումներից, որոնք կբացահայտեն նորարարական էկոհամակարգերը ձևափոխելու գործընթացը (1) Զարգացմանն ուղղված ֆինանսավորման և (2․) Վենչուրային ֆինանսավորման տեսանկյունից։ Յուրաքանչյուր նիստ տևելու է 45 րոպե, մասնակցելու են 5-6 բանախոս և մեկ մոդերատոր
Դասախոսություններ լավագույն բանախոսների կողմից առաջատար համալսարանների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և խոշոր կազմակերպությունների տարածքում՝ միտված նրանց փորձառության ավելի լայն տարածմանը տարբեր շահագրգիռ կողմերի միջև։
Սեմինարներ
3 ժամ տևողությամբ ինտենսիվ նիստ, որի ժամանակ աշխարհի առաջատար մասնագետները գործնական հմտությունները զարգացնող դասընթացներ կանցկացնեն մասնակիցների թիրախային խմբի հետ։
Անցյալ տարվա հոկտեմբերին հիմնադիր Գլոբալ ինովացիոն ֆորումը Երևանում միավորեց ավելի քան 600 մասնակցի աշխարհի 21 երկրից. համաժողովի ընթացքում քննարկվեցին կենսաբանության ոլորտից մինչև բանականության ապագային վերաբերող հարցեր:
Գործընկեր, Flagship Pioneering
«Նոկիա Բելլ լաբս» (Nokia Bell Labs) ընկերությունում տվյալների վերլուծության և հետազոտությունների բաժնի ղեկավար
Ավագ գործընկեր, McKinsey & Co
Տնօրեն, Հայաստանի Ա․ Ալիխանյանի անվան Ազգային լաբորատորիա, Ֆրենկ Մ․ Ֆրեյմանի անվան ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, Նոտր Դամի համալսարան
Հետազոտող, ավագ գիտաշխատող, ավագ դասախոս, Կենսաբանական գործընթացների համակարգչային մոդելավորման լաբորատորիա, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ; Հայ-ռուսական համալսարան
Գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր, PicsArt
«Ավրորա» ֆորումի համահիմնադիր; Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն; գյուտարար, «Ճամպաբաժանին. որոշումների ժամանակը» հայեցակարգի համահեղինակ; ձեռներեց և բարերար
Ասիստենտ պրոֆեսոր, Հյուսիսային Կարոլինայի համալսարան, ք. Շարլոթ
Բիոքիմիական գիտությունների պրոֆեսոր, Մասաչուսեթսի Լոուել համալսարան
Տեխնիկական տնօրեն և պրոֆեսոր, NTENT և Հյուսիսարևելյան համալսարան
Ավագ հետազոտող, Microsoft Research
Լաբորատորիայի ղեկավար, Թել Ավիվի համալսարան
Մաթեմատիկայի պրոֆեսոր, Թաֆթսի համալսարան
Գլխավոր գործադիր տնօրեն, Deep 6 AI
Պրոֆեսոր, Ալաբամայի համալսարան
Գլխավոր գործընկեր, New Ventures Funds
Ասպիրանտուրայի ուսանող , հետազոտող, Բժշկական կենսաբանության և կենսաինժեներիայի ամբիոն, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտ, Հայ-Ռուսական համալսարան
Գիտահետազոտող, DeepMind
Շրջակա միջավայրի նախարար, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն
Պրոֆեսոր, ENSAE/CREST
Հիմնադիր, SmartClick
Ջի. Թոմաս Փասանաթի պրոֆեսոր և հետազոտությունների գծով ամբիոնի վարիչի տեղակալ, Փենսիլվանիայի համալսարան
Գլխավոր գործադիր տնօրեն, IntelinAir ընկերություն
Ավագ գիտահետազոտող, Google DeepMind
Պրոֆեսոր, Տեխասի համալսարան
Ֆարմակոինֆորմատիկայի և տվյալների մասին գիտության ֆակուլտետի փոխդեկան, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Էշելմանի անվան դեղագիտության դպրոց, Չապել Հիլ
ՏՀՏ և նորարարությունների նախարար, Ռուանդա
Աստղագիտության պրոֆեսոր Վիսքոնսին-Մեդիսոնի համալսարան
Նորարարությունների գծով ավագ տնօրեն, Մերիլենդի համալսարան
Գործընկեր, 500 Startups
Տարածաշրջանային խորհրդական, Արևելքի և Ասիայի համագործակցության հեռահաղորդակցային կազմակերպություն
Երկրի ներկայացուցիչ, AECOM Ֆիլիպիններ
Դոցենտ, Stonybrook
Գիտահետազոտող, պրոֆեսոր, Google Brain / ENSAE-CREST
Գործադիր տնօրեն, Emerson Collective
Գիտահետազոտող, DeepMind
Ավագ գիտաշխատող, DeepMind
Էդվարդ Ֆրիմոյերի անվան Տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիայի պատվավոր պրոֆեսոր, Փենսիլվանիայի պետական համալսարան
Ու․ Գրաֆթոնի և Լիլիան Բ․ Ուիլքինսի անվան պրոֆեսոր, Կառավարման առաջադեմ համակարգերի հետազոտման լաբորատորիայի ղեկավար, Իլինոյսի համալսարան, Ուրբան-Շամփեյն
Հետդոկտորական ծրագրերի հետազոտող/գիտաշխատող, Հարվարդի համալսարան
Գիտահետազոտող, Բրոուդի ինստիտուտ
Գիտական գծով ավագ տնօրեն, ClinsStatDevice LLC ընկերություն
Խմբի ղեկավար, Մաքս Դելբրյուքի անվան Մոլեկուլային բժշկության կենտրոն, Հելմհոլթսի Ասոցիացիայի ինստիտուտ
Տեխնիկական գիտությունների թեկնածու, Ավիատիեզերական տեխնիկայի ֆակուլտետ, Ավիատիեզերական տեխնիկայի ֆակուլտետ, Դելֆթի տեխնոլոգիական համալսարան
Հրահանգիչ, Brigham and Women's հիվանդանոց, Հարվարդի բժշկական դպրոց
Ֆիզիկական գիտությունների պրոֆեսոր, Մերիլենդի համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ
Հիմնադիր և խորհրդի նախագահ ABBYY ընկերություն
Խմբի ավագ ղեկավար, Բրոուդի ինստիտուտ, ՄՏՀ և Հարվարդի համալսարան
Պատվավոր պրոֆեսոր, Կալիֆորնիայի համալսարան, Բերքլի
Տվյալների մշակման և արդյունավետության գնահատման փորձագետ, Կառլսռուհեի տեխնոլոգիական ինստիտուտ
Ինժեներ, PyTorch
Գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր, Elm Tree Research
Մոնրո Մարտինի անվան պրոֆեսոր, Մերիլենդի համալսարան, Քոլեջ Փարք
Պրոֆեսոր, Սապիենցա համալսարան և ISC-CNR, Հռոմ (Իտալիա), Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիա, Վաշինգտոն (ԱՄՆ)
Տեխնիկական գծով ավագ տնօրեն «Ինտենտո» («Intento») ընկերություն
Մոլեկուլային ջերմադինամիկայի ամբիոնի պրոֆեսոր, Քիմիական մեքենաշինություն առարկայի ղեկավար, Էդինբուրգի համալսարան
Տեխնոլոգիական ներդրումների բաժնի ղեկավար, ADFG
Դասախոս, ավագ գիտաշխատող, Ջորջ Վաշինգտոնի համալսարան, WHISE-Embleema, DNA-HIVE
Տնօրեն, Համակարգային կենսաբանության ուսումնասիրման կենտրոն, Մերի և Մեյսի Գիբսոնների անվան ամբիոն և Ջորջիայի հետազոտական միության նշանավոր գիտնականների միավորում Հաշվողական համակարգերի կենսաբանության ոլորտում Պրոֆեսոր, Կենսաբանական գիտությունների դպրոց Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտահետազոտող, DeepMind
Գլխավոր գործադիր տնօրեն, Icometrix
«Ավրորա» ֆորումի համահիմնադիր; «Ճամփաբաժանին. որոշումների ժամանակը» ձեռագրի համահեղինակ; սոցիալական ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր և Նյութերի ու էներգիայի բաժնի ղեկավար, Պեկինի Հաշվողական սարքերի գիտահետազոտական կենտրոն
Skolkovo հիմնադրամի նախագահի խորհրդատու
Գլխավոր գործադիր տնօրեն, Rahko ՍՊԸ
Ճառագայթաբանության ամբիոնի վարիչ, ԱԲ ավագ տնօրեն «Գայսինգեր» բժշկական կենտրոն
Խմբի ղեկավար, Ավագ գիտահետազոտող, Բրոուդի ինստիտուտ, ՄՏՀ և Հարվարդի համալսարան
Ավագ գիտաշխատող, Արագացուցիչների ազգային լաբորատորիա, Սթենֆորդ
Պրոֆեսոր, «Սկոլտեխ» («Сколтех»)
Հարի Ս․ և Օլգա Ք․ Վիսսերի անվան Ֆիզիկայի ամբիոնի, Ֆիզիկայի և Աստղագիտության, Քիմիայի և Կենսաբանական գիտությունների ֆակուլտետների պրոֆեսոր, Տեսական կենսաբանական ֆիզիկայի կենտրոնի (CTBP) համատնօրեն, Տեսական կենսաբանական ֆիզիկայի կենտրոն, Ֆիզիկայի և աստղագիտության, Քիմիայի և Կենսաբանական գիտությունների ֆակուլտետներ, Ռայսի համալսարան
Գլխավոր գործադիր տնօրեն, FAST
Ավագ գիտահետազոտող, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Բոլոր միջոցառումները
«Ավրորա» ֆորումը Հայաստանը կներկայացնի որպես մարդասիրության, գիտակրթական, տեխնոլոգիական ու տնտեսական զարգացման և մշակութային նորարարության տարածաշրջանային հանգույց: