Աշխարհահռչակ երաժիշտը ելույթ կունենա հանրային ոգեշնչող դասախոսություններով, քննարկումներով, վարպետության դասերով և մարդասիրությունը խթանող բարեգործական նախաձեռնություններով հագեցած երկօրյա փառատոնին։
Հայտնի էլեկտրական թավջութակահար և թրոմբոնահար Դանա Լեոնգը կմասնակցի #AraratChallenge փառատոնին, որը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Ազատության հրապարակում, «Ավրորա» ֆորումի ընթացքում: Նպատակ ունենալով խանդավառել մարդասիրության շուրջ համախմբված շարժում՝ երկօրյա փառատոնը համատեղում է մշակույթն ու կրթությունը և ներկայացնում է հանրային ոգեշնչող ելույթներ, երաժշտական կատարումներ, քննարկումներ, դասախոսություններ և վարպետության դասընթացներ:
Լեոնգը սերում է երաժշտական մեծ տոհմից։ Նա Սթենֆորդի համալսարանում երբևէ ջազային երաժշտություն դասավանդած ամենաերիտասարդ դասախոսն է, որն այդ աշխատանքն ստանձնել է 16 տարեկան հասակում։ Նրա երաժշտական գործունեությունն ընդգրկել է բազմաթիվ ժանրեր. լատինամերիկյան ջազի ոլորտում «Գրեմմի» մրցանակներն ստացել է Պակիտո Դ'ռիվերայի հետ համագործակցության համար։ Աշխատել է նաև Քանյե Ուեսթի, Շոն «Փի Դիդի» Քոմսի, դիջեյ Էյ-Թրաքի, դիջեյ Քյուբերտի և այլ նշանավոր երաժիշտների հետ։ TEDx Շանհայ կոնֆերանսի խոսնակ Լեոնգը Համաշխարհային տնտեսական ֆորումի Երիտասարդ գլոբալ առաջնորդներից է և երաժտության ԱՄՆ դեսպան։
«Ես ուրախ եմ ու ոգևորված #AraratChallenge փառատոնին սպասվող համերգով. աշխարհի առաջատար մարդասերներով ու նորարարներով շրջապատված լինելն ինքնին մեծ պատիվ է։ Իմ նպատակներից մեկն ուրիշներին օգնելն է՝ օգտագործելով երաժիշտի եւ արվեստագետի կարգավիճակս: Բարիք գործելը #AraratChallenge փառատոնի հիմքում է, ու ես լավատես եմ, որ երաժշտության եւ արվեստի միջոցով մենք կկարողանանք միավորվել նոր հույսով», -ասաց Դանա Լեոնգը:
#AraratChallenge փառատոնն ուղղված է այն մարդկանց, որոնք ոգեշնչված են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն աջակցելու գաղափարով։ Փառատոնին են միացել նշանավոր բանախոսներ, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, «Վաշինգտոն փոստ» օրաթերթի խմբագրի տեղակալ և սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսը, «Կրթություն բոլորի համար» ցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ուենդի Քոփը, «Կանանց միջազգային արշավ» կազմակերպության նախագահ Մարջորի Մարգոլիսը, եզդիների իրավապաշտպան Լամյա Հաջի Բաշարը և ուրիշներ։
#AraratChallenge փառատոնը կներկայացնի նաև արվեստին ուղղված միջոցառումներ, որի ընթացքում արվեստագետները կաշխատեն ներկաներից կազմված խմբերի հետ՝ ստեղծելու արվեստի համատեղ գործեր, որոնք աշխարհի տարբեր երկրների և տարածաշրջանների համար «նոր սկիզբ» են խորհրդանշում: Ազգային ու գլոբալ իմաստալից և կայուն փոփոխության հասնելու նպատակով մշակված «Ավրորա» ֆորումի շրջանակում տեղի ունենալիք փառատոնի օրակարգում ընդգրկված են նաև Հայաստանի սիրված մարզաձևերից մեկի՝ շախմատի մրցաշար, ինչպես նաև տարբեր թեմաներով՝ գորգագործությունից սկսած մինչև բլոգ վարելու վարպետության դասընթացներ։
Լուսանկարը՝ Սալվա Մենդեսի
Այլ նորություններ
«Ավրորա» ֆորումը մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում
Միջազգային նոր հարթակին աշխարհի տարբեր կողմերից մասնակցելու եկան մտավորական առաջնորդներ, պետական գործիչներ և ձեռներեցներ՝ քննարկելու մոլորակի առջև ծառացած ամենահրատապ հիմնախնդիրները:
«Ավրորա» ֆորումն ամփոփվեց Տաթևում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին
Հոկտեմբերի 21-ին Տաթևի վանական համալիրում հոգևոր, կրթական և մշակութային մեծ տոնախմբություն էր, որին մասնակցում էին Տաթև այցելած զբոսաշրջիկները, «Ավրորա» ֆորումի հյուրերն ու հարակից համայնքների բնակիչները:
Դիլիջանի օրը «Ավրորա» ֆորումի շրջանակում
Հոկտեմբերի 18-ին Դիլիջանում կանցկացվեն կրթական, մշակութային և մարդասիրության խորհրդին նվիրված միջոցառումներ