«Սա իմ պատմությունն է. Ավրորա Մարդիգանյանը և կանանց պատմությունները, որ ոգեշնչում և զորացնում են աշխարհը» ցուցադրությունը կներկայացնի Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Որբացած ու փախստական հայ աղջկա պատմությունը շատերին է հուզել՝ դառնալով մարդկային խիզախության և ապրելու ձգտման լավագույն օրինակ: Մարդիգանյանի պատմությունը կլինի ավելի մեծ ցուցահանդեսի առանցքը, որը կներկայացնի էթնիկ և կրոնական տարբեր խմբերի պատկանող կանանց արտասովոր պայքարն ու մարդկայնությունը:
Ցուցահանդեսը տեղի կունենա «Կամար» կենտրոնի շենքի ներսում և դիմաց: Կօգտագործվեն ժամանակակից թանգարանային վիզուալ և հնչունային էֆեկտներ՝ ցուցադրությունը դարձնելով ինտերակտիվ և գրավիչ տեղացիների և հյուրերի համար: Այցելուները հնարավորություն կունենան դիտել նաև «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը: Եվս 20 լրացուցիչ ցուցապաստառ կպատմեն 20 կին փրկարարների և հումանիտար աշխատողների կենսագրությունն ու առաքելությունը, որոնք Հայոց Ցեղասպանության ժամանակ և դրանից հետո ներգրավված են եղել մարդասիրական աշխատանքներում:
Պատմաբան; Ավրորա մարդասիրական նախաձեռնության Հայկական ծրագրերի ղեկավար
«Ավրորա» ֆորումի համահիմնադիր; «Ճամփաբաժանին. որոշումների ժամանակը» ձեռագրի համահեղինակ; սոցիալական ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար
Բոլոր միջոցառումները