«Երախտագիտությունն` ի գործ» նշանաբանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շարժիչ ուժն է։ Աշխարհով մեկ անթիվ վերապրողներ, որոնք իրենց գոյությամբ պարտական են այլոց բարեսրտությանը, լավագույնս կարող են երախտիքի տուրք մատուցել՝ նույնատիպ քայլերի դիմելով։ Այսպես է ուղղվում «Երախտագիտությունն` ի գործ»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներն «Ավրորան» ստեղծել են իբրև «Երախտագիտությունն՝ ի գործ», որով ցանկանում են ճգնաժամային պահին օգնություն ստացածներին ոգեշնչել, որ նրանք իրենց հերթին նմանատիպ օժանդակություն ցուցաբերեն այլոց։ Աշխարհի տարբեր կողմերից ներգրավելով աջակիցների՝ այն ձեռք է բերելու համաշխարհային ընդգրկում, որը ձնագնդի պես ընդլայնելու է փրկիչների աշխարհագրությունը և, որ ամենակարևորն է՝ փրկվածների թիվը։