• Facebook
  • Twitter
  • Youtube
En
Հյ
Ру
Հոկտեմբեր 18

UWC Դիլիջան դպրոցի հնգամյակի տոնակատարություն

2019 թվականին լրանում է UWC Դիլիջան միջազգային դպրոցի 5-րդ տարեդարձը: UWC-ն (United World Colleges, Միացյալ համաշխարհային քոլեջներ) գլոբալ կրթական շարժում է, որը կրթությունը վերածում է մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի։

Ցերեկային տոնակատարությունը կանցկացվի Դպրոցի տարածքում, ներառելով մի շարք հանրային միջոցառումներ, այդ թվում՝ սեմինարներ և աշխատաժողովներ Ավրորա մարդասիրական նախաձեռնության ընտրող հանձնաժողովի, Եվրոպական մշակութային խորհրդարանի անդամների, ինչպես նաև «Ավրորա» ֆորումի այլ ականավոր հյուրերի մասնակցությամբ:

Դպրոցի հիմնական շենքի նախասրահը կվերածվի համայնքային ծրագրերի ներկայացման, ձեռքի աշխատանքների և սննդի ցուցահանդես-տոնավաճառի: Այցելելով այստեղ՝ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու UWC Դիլիջանի դպրոցի սաների և Դիլիջանի ու այլ համայնքների միջև իրականացվող ծրագրերին, ձեռք բերելու հետաքրքիր հուշանվերներ և համտեսելու ավանդական ուտեստներ:

Դպրոցի 5-րդ տարեդարձին նվիրված համերգը կկայանա Դպրոցի մարզադահլիճում ժամը 17.00-ին՝ միավորելով UWC Դիլիջանի ողջ համայնքին ու հյուրերին՝ ներկայացնելով դիտարժան ելույթներ և պարգևելով անմոռանալի փորձառություն:     

Հիմնական գործընկերներ

UWC Դիլիջան միջազգային քոլեջ

Ցուցասրահ

UWC Դիլիջան դպրոցի հնգամյակի տոնակատարություն
UWC Դիլիջան դպրոցի հնգամյակի տոնակատարություն

Այլ միջոցառումներ Հոկ 18

Ամառային դպրոց 2019. առաջնորդություն և կառավարում հանուն կայուն զբոսաշրջության

«Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորում

Եվրոպական մշակութային խորհրդարանի համաժողովը Դիլիջանում

«Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողով՝ Aurora Dialogues քննարկումների շրջանակ

«Կիրիլ Դեմյան» միության համերգ-քննարկումը՝ նվիրված ակորդեոնի 190-ամյակին

Արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի ինտեգրման հարցերին նվիրված համաժողով

Բոլոր միջոցառումները

Հոկտեմբեր 18

UWC Դիլիջան միջազգային դպրոց, ք. Դիլիջան Գետափնյա փող., 7 շենք

Հիմնական գործընկերներ

UWC Դիլիջան միջազգային քոլեջ