UWC Դիլիջան քոլեջը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բաց է արել 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում և ներկայումս ունի 218 աշակերտ՝ ավելի քան 70 երկրից։
«Աշխարհի միացյալ քոլեջներ» (UWC) շարժումը կրթությունը վերածում է մարդկանց, ազգերին ու մշակույթներին միավորող ուժի՝ միտված խաղաղությանն ու կայուն զարգացմանը։ 1962թ. հիմնադրված UWC կրթական շարժումը ներկայումս ներառում է 17 միջազգային դպրոց և քոլեջ չորս մայրցամաքներում, ավելի քան 150 երկրներում գործող ազգային կոմիտեներ՝ աշակերտական բազմազան կազմ հավաքելու համար, ինչպես նաև մի շարք կարճաժամկետ ուսումնական ծրագրեր։