«Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովի նպատակն է վերածվել շարժման և նպաստել «Ավրորա» շարժման տարածմանը` կենտրոնանալով իրական պատմություններով ոգեշնչված անհատական զարգացման և մարդասիրության վրա: Միջոցառումը կազմված կլինի երկու մասից՝ (1) Երիտասարդական Ավրորա և (2) Aurora Dialogues քննարկումներ:
«Երիտասարդական Ավրորա» նախագիծը «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC), Scholae Mundi կրթական հարթակի, Teach for All կրթությունը խթանող ցանցի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության արդյունքն է: Այն հնարավորություն է տալիս UWC դպրոցներին և քոլեջներին ծրագրեր ներկայացնել, որոնք միտված են համայնքներում դրական փոփոխությունների խթանմանը՝ մարդասիրական լուծումներ առաջարկելով: Հաղթող թիմին շնորհվում է 4,000 ԱՄՆ դոլար: «Երիտասարդական Ավրորա» նախագիծը երեք տարվա պատմություն ունի. մինչ օրս ծրագրին մասնակցել է 17 դպրոց և քոլեջ: Այս տարվա նախագծերն են՝
«Արժեքավոր պլաստիկ» - Pearson College UWC թիմ
«Անծուխ խոհանոցներ» - WC East Africa թիմ
«Երիտասարդ ձայներ» - UWC Atlantic College թիմ
Aurora Dialogues քննարկումների նպատակն է ճանաչելի դարձնել այն մարդկանց, որոնք ձգտում են դիմագրավել գլոբալ մարդասիրական մարտահրավերներին և խթանել գաղափարներ, որոնք կարող են զգալի փոփոխություն բերել: Aurora Dialogues քննարկումները քառամյա պատմություն ունեն և տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի Դիլիջանում կայանալիք քննարկումները նվիրված են ապագա մարդասերների ձևավորման գործում կրթության դերին ու կարևորությանը:


«Ավրորա» ֆորումի համահիմնադիր; Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն; գյուտարար, «Ճամպաբաժանին. որոշումների ժամանակը» հայեցակարգի համահեղինակ; ձեռներեց և բարերար

UWC Դիլիջանի շրջանավարտ

RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր և կառավարիչների խորհրդի նախագահ

Common Purpose ընկերության հիմնադիր և նորարարությունների պատասխանատու

Համաշխարհային քաղաքականության ուսուցիչ, UWC Դիլիջան

«Ավրորա» ֆորումի համահիմնադիր; «Ճամփաբաժանին. որոշումների ժամանակը» ձեռագրի համահեղինակ; սոցիալական ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար

Նուբա լեռներում «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

«Դասավանդիր Նիգերիա» (Teach For Nigeria) կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն

UWC Դիլիջան քոլեջի տնօրեն
Բոլոր միջոցառումները